Կառավարության նիստի ընթացքում Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում կայացվեց։
Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են 2025 թվականի մայիսի 27-ին՝ իր դիմումի համաձայն։
Համայնքի ավագանին սահմանել էր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն անցկացնելու ժամկետ՝ հունիսի 12-ին: Այդ նիստը սահմանված ժամկետում հրավիրվել է, սակայն իրավազորության բացակայության պատճառով չի կայացել։
Հունիսի 25-ին հրավիրված նիստը ևս իրավազորության բացակայության պատճառով չի կայացել, ինչը առաջացրել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով համայնքի ավագանու լիազորությունները դադարեցնելու հիմք։
ՏԻՄ օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ կամ 142.3-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավար չի ընտրվում:

Բաց մի թողեք
Փաշինյանի արձագանքը՝ ԵԱՏՄ 4 երկրների ղեկավարների հայտարարությանը
Կշարունակենք աջակցել ՀՀ-ին․ ԵՄ-ն դատապարտել է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումները
ՀՀ-ն մեծապես կարևորում է Իտալիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյանը՝ Մելոնիին. Լուսանկար