Սրբազանի «հեղաշրջման» գործի շրջանակներում կալանավորված Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին մոտ մեկ շաբաթ առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ։
«Հրապարակ» թերթը գրել է․ Նա կալանքը կրում է ՔԿ շենքից 590 հազար դոլար հափշտակելու գործով մեղադրյալի հետ։
Այս գործով կալանավորված 2 անձ կա՝ Հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ԺՊ Գոռ Թադեւոսյանը եւ Էդգար Գրիգորյանը:
Վերջինս Սեյրան Օհանյանի օգնականի եղբայրն է եւ անցնում է նոյեմբերի 9-ի գործով: Նրանք՝ երկուսն էլ այս պահին կալանավորված են, իսկ Գալստյանի խցակիցն Էդգար Գրիգորյանն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գալստյանի գործն ամբողջովին փուչիկ է, նրա վերաբերյալ չկա ձայնագրություն, որեւէ հիմնավոր կասկած, նա ընդամենը մարտին բազմաթիվ արցախցիների հետ հանդիպել է Սրբազանի հետ, սակայն վերջին տարիներին հետեւողական քննադատում է Փաշինյանին եւ նրա իշխանությանը, ուստի հայտնվել է կալանավայրում:
Բաց մի թողեք
9 ամսեկան երեխայի հետ մայրը գնալու է բանտ, ինչ է կատարվել դատարանում
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար