Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ լիովին աջակցում է Ուկրաինային՝ իր ԵՄ անդամակցության ձգտումներում։
Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։
Ելույթ ունենալով Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպայի վերականգնման թեմայով, նա զուգահեռնր է անցկացրել ներկայումս Ուկրաիայում տիրող իրավիճակի հետ եւ հայտարարել, որ եթե բացարձակ պարզ արտահայտվեն, ապա ամբողջապես աջակցում են դեպի ԵՄ անդամակցություն Ուկրաինայի ձգտումներին։
Միաժամանակ, Գերմանիայի կանցլերն ասել է, որ Կիեւը կարող է ապավինել ուժեղ միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Գերմանիային, որը կշարունակի տարբեր ծրագրերով աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Բացի այդ, ըստ Մերցի, Գերմանիան ցանկանում է Ուկրաինայի հետ ռազմական արդյունաբերական ոլորտում գործակցությունը բարձրացնել նոր մակարդակի վրա։

Բաց մի թողեք
Կանե՛ս, Էմանուել․ ինչպես է Թրամփը ճնշել Մակրոնին
Նախարարը հրաժարական տվեց. Լուսանկար
Առանձնահատուկ դեպք․ ինչ են նկատել Պուտինի ավտոշարասյան մեջ. Լուսանկար