Հուլիսի 10-ին`ժամը 19:00-ի սահմաններում, «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել գլխի հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացի։
«Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում ԲԿ-ից տեղեկացրին, որ տուժածը վիրահատվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում`կոմայի մեջ։
«Առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»,- ասացին ԲԿ-ից։
Ըստ նախնական տեղեկությունների, վիրավորը 23 տարեկան է, ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող: Վերջինս փորձել է ինքնասպան լինել:
«Գյումրի» ԲԿ-ի հանրային կապերի ծառայությունից տեղեկացրեցին, որ 19:00-ի սահմաններում հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացի՝ գլխի հատվածում ծանր վնասվածքով, այս պահին վերակենդանացման բաժանմունքում է, կատարվել է վիրահատություն, վիճակը ծայրահեղ ծանր՝ շարունակում է մնալ կոմայի մեջ։

Բաց մի թողեք
Հրազդան-Չարենցավան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կա տուժած. Լուսանկար
Որ դեպքում կարող է մերժվել քաղաքական ուժի գրանցումը
«Սամվել, վարչապետ» վանկարկումների ներքո դատական նիստ է ընթանում Հակակոռուպցիոն դատարանում, դրսում բերման ենթարկումներ