Ահաբեկչություն եւ ապօրինի զենք-զինամթերք պահելու հոդվածով հարուցված վարույթի շրջանակում երեկ 72-ժամյա ռեժիմով 7 անձ էր ձերբակալվել։ Փաստաբանները տեւական ժամանակ չէին կարողանում հանդիպել իրենց վստահորդների հետ։
Հրապարակ թերթը գրել է․ «Երեւանի քննչական վարչությունում գտնվող անձանց սահմանադրական իրավաբանական օգնության իրավունքն արդեն խախտված է»,- հայտարարեցին նրանք:
«Մենք՝ փաստաբաններս, որոշեցինք, որ չունենք այստեղ անելիք, որովհետեւ սա հերթական ապօրինի շոուն է լինելու, սա հերթական ինչ-որ իբր ահաբեկչական խմբավորում հայտնաբերելն է լինելու, ու այն հանգամանքը, որ մենք արդեն 3-րդ ժամն է՝ արեւի տակ կանգնած ենք, նույնիսկ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցների գալուց հետո թույլ չեն տվել, որ մենք գործենք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ չենք ցանկանում լեգիտիմացնել մեր գործողությամբ այս պահին իրականացվող ապօրինությունը, մենք հեռանում ենք այստեղից»,- ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
Փաստաբանների սահմանադրական իրավունքը ոտնահարելու, նրանց ՔԿ ներս չթողնելու հետքերով դեպքի վայր էին եկել նաեւ ՄԻՊ աշխատակիցները։ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայտարարեց, որ պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության եւ նրա հեռախոսի առգրավման վերաբերյալ ՄԻՊ հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն, եւ դատապարտեց փաստաբաններին ներս չթողնելու հանգամանքը, սակայն կրկին անհասցե, ինչպես արել է վերջին օրերի ռեպրեսիաների մասին՝ խուսափելով անվանական ասել, թե կոնկրետ ում նկատի ունի, երբ ասում է, որ անմեղության կանխավարկածը խախտելու միտում է տեսնում։
«Հատկապես վտանգավոր է այն հանգամանքը, որ նման ձեւաչափով հանրային հաղորդակցություն են վարում իրավապահ մարմիններն ու նրանց ներկայացուցիչները, որոնք ի պաշտոնե ունեն ոչ թե պարզապես անձանց մեղավորությունը հիմնավորելու, այլ գործով անկախ, օբյեկտիվ, անկողմնակալ քննություն իրականացնելու պարտականություն:
Ավելին՝ գործի քննության անաչառության վերաբերյալ պատշաճ հանրային ընկալումներ ձեւավորելու տեսանկյունից իրավապահ մարմինները պետք է վարեն նաեւ համարժեք հանրային հաղորդակցություն»,- ասված է հայտարարության մեջ։
Մանասյանը, ըստ երեւույթին, նկատի ուներ Պետրոս Ղազարյանի հաղորդման հյուրերին` ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին, եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Նրանք նախաքննական գաղտնիք պարունակող ինֆորմացիայի արտահոսք էին անում՝ թիրախավորելով կալանքի տակ գտնվող անձանց։
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները