Սրբազանի «հեղաշրջման» գործով պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանքի տանելու գլխավոր դատախազի միջնորդության քննարկման ժամանակ մի ուշագրավ դրվագ եղավ, որը վկայեց, որ գլխավոր դատախազն ընդամենը Փաշինյանի հանձնարարականն է կատարել` թքած ունենալով օրինականության անգամ ձեւական ընթացակարգերի վրա։
«Հրապարակ» թերթը գրել է․ Երբ խորհրդարանում 2 օր անընդմեջ քննարկվում էր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը, դրան պետք է հաջորդեր կալանքի տանելու միջնորդությունը: Բայց ՔՊ-ականները նիստերի դահլիճում` գլխավոր դատախազի ներկայությամբ որոշեցին, որ պետք է քվեարկություն անցկացնեն ոչ միայն քննարկված, այսինքն՝ անձեռնմխելիությունից զրկելու հարցով, այլեւ՝ դեռ չքննարկված՝ կալանքի հարցով։
Այդ մասին հայտարարվեց ամբիոնից, գլխավոր դատախազն էլ, առանց դեմքի միմիկան փոխելու, հետեւում էր իրավական աբսուրդին, երեւի մտածում էր` թող ափալ-թափալ քվեարկեն, րոպե առաջ ազատվի այդ խայտառակությանը մասնակցելուց:
Միայն ՔՊ-ից վտարված Հովիկ Աղազարյանը նկատեց՝ ինչպե՞ս են 2 քվեարկությունները միաժամանակ անելու, գուցե խորհրդարանը չի՞ տալիս համաձայնություն՝ անձեռնմխելիությունից զրկելու, այդ դեպքում անիմաստ է դառնում կալանքի միջնորդությունը քննելը, առավել եւս՝ քվեարկելը:
Աղազարյանն ակնարկեց՝ ամեն ինչ նախօրոք որոշվա՞ծ է, որ մեկ քննարկումով ու մեկ քվեարկությամբ եք անում։ Ռուբեն Ռուբինյանը, ապա եւ դատախազը, ստիպված էին համաձայնել Աղազարյանի դիտողության եւ առաջարկի հետ։
Բաց մի թողեք
9 ամսեկան երեխայի հետ մայրը գնալու է բանտ, ինչ է կատարվել դատարանում
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար