Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել․
«Այսօր՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում բոլորիդ սպասում ենք մեր հանրահավաքին՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների:
Մենք կարևոր որոշումներ ունենք կայացնելու այս ծանրագույն պայմաններում, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով և օրինական միջոցներով պաշտպանել մեր իրավունքները:
Նշենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմակերպած հանրահավաքն արտոնվել է, սակայն ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը մերժել են նախատեսված երթի և նստացույցի հայտերը։ Երթը նախատեսված էր դեպի ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի շենքեր։ Այնուամենայնիվ, հանրահավաքի ընթացքում մենք պատրաստվում ենք կիրառել բոլոր օրինական միջոցները՝ ոստիկանության հետ համագործակցաբար մեր խաղաղ երթն իրականացնելու և իրավունքները պաշտպանելու համար։
Հ.Գ. Թեև վերջին օրերին ՀՀ իշխանությունների կողմից տարբեր բռնաճնշումներ են կիրառվում նաև Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների և համակիրների հանդեպ, սակայն, վստահ ենք, որ այդ ճնշումներն էլ ավելի են ամրապնդելու մեր կամքն ու պայքարի ոգին, քանի որ մեր պահանջներն արդար են և հիմնված են բացառապես մեր իրավունքների վրա:
ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ»,-նշվում է հայտարարության մեջ։

Բաց մի թողեք
Խիստ լարված իրավիճակ. Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը վարորդները փակել են. Տեսանյութ
Նրան ճնշում են, թե չեն ճնշում, ես գործ չունեմ. Կարապետյան
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը «Գործ կարելու» ակցիա է իրականացրել. Լուսանկար