Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել․
«Այսօր՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում բոլորիդ սպասում ենք մեր հանրահավաքին՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների:
Մենք կարևոր որոշումներ ունենք կայացնելու այս ծանրագույն պայմաններում, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով և օրինական միջոցներով պաշտպանել մեր իրավունքները:
Նշենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմակերպած հանրահավաքն արտոնվել է, սակայն ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը մերժել են նախատեսված երթի և նստացույցի հայտերը։ Երթը նախատեսված էր դեպի ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի շենքեր։ Այնուամենայնիվ, հանրահավաքի ընթացքում մենք պատրաստվում ենք կիրառել բոլոր օրինական միջոցները՝ ոստիկանության հետ համագործակցաբար մեր խաղաղ երթն իրականացնելու և իրավունքները պաշտպանելու համար։
Հ.Գ. Թեև վերջին օրերին ՀՀ իշխանությունների կողմից տարբեր բռնաճնշումներ են կիրառվում նաև Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների և համակիրների հանդեպ, սակայն, վստահ ենք, որ այդ ճնշումներն էլ ավելի են ամրապնդելու մեր կամքն ու պայքարի ոգին, քանի որ մեր պահանջներն արդար են և հիմնված են բացառապես մեր իրավունքների վրա:
ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ»,-նշվում է հայտարարության մեջ։
Բաց մի թողեք
Հավաքվում ենք Օպերայի հրապարակում, երթ կլինի․ Նարեկ Կարապետյան
1 զոհ, 1 վիրավոր․ Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ նոր մանրամասներ. Լուսանկար
Ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ վարչապետը. Եպիսկոպոսների հայտարարությունը