Հուլիսի 13-ին՝ ժամը 06:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի նրբանցքներից մեկի տանը քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ սպառնալով նաև, որ դանակով վնասելու է երեխաներին։
Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, tեղում պարզվել է, որ նշված տան բնակիչ 36-ամյա Անահիտ Ս.-ն փորձել է ինքնասպանություն գործել՝ վնասելով իրեն, և այրել է տունը։ Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիները կարողացել են տեղի ուժերով մարել կրակը։ Նշված տնից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 և 5 տարեկան երեխաներ, ովքեր ստացել են վնասվածքներ սուր կտրող-ծակող առարկայի և մարմնի որոշ հատվածներում ունեցել են այրվածքներ։
Երեխաներին բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, կատարվել է վերքերի մշակում, ապա երբ երեխաների վիճակը կայունացել է, նրանց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։
Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվում:
Անահիտ Ս.-ն անչափահաս երեխաների մայրն է։

Բաց մի թողեք
Ողբերգական վթար, «Volkswagen Tuareg»-ը «Չայնիի» ոլորանների մոտ հայտնվել է ձորում, վարորդը հայտնաբերվել է մեքենայից դուրս․ Լուսանկար
Ինչպես է սննդի առաքումը գործում Ուկրաինայի «սպանության գոտում»
ԱՄՆ-ի կողմից Իրանի աղազրկման կայանների վրա հարվածի հետևանքով 10,000 մարդ մնացել է առանց ջրի. Լուսանկար