Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը տեղեկացնում է, որ 2025 թ. հուլիսի 13-ին՝ ժամը 12:30-ին, Գլենդելում, Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության շենքի մոտ (346 N Central Ave, Glendale, CA 91203), տեղի է ունենալու «Ազգային ճակատ» շարժման նախաձեռնած հանրահավաքը։
«Հանրահավաքը նպատակ ունի արտահայտելու անհամաձայնություն Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների և ազգային մտածողություն ունեցող հասարակական գործիչների նկատմամբ իրականացվող ճնշումների դեմ։
Մասնակիցները կպաշտպանեն եկեղեցու ինքնիշխանությունն ու կրոնական ազատութունը և ձայն բարձրացնեն ազգային ու հոգևոր արժեքները թուլացնող քաղաքականության դեմ։
Կոչ ենք անում Լոս Անջելեսում և հարակից շրջաններում բնակվող մեր հայրենակիցներին միանալ հանրահավաքին և իրենց ներկայությամբ վկայել դիրքորոշումն՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու»,-նշվում է հայտարարության մեջ։

Բաց մի թողեք
Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ. Պուտին
Գարեգին Բ-ի և սրբազանների գործն արդեն Երևանում է․ ո՞ր դատավորին կվիճակվի այն
Պատերազմին վերջ դրեցինք, հիմա աշխատում ենք Հայաստանի հետ․ Ալիև