«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«ՀԷՑ-ը «պետականացնելու», իրականում խլելու խնդիրը ոչ թե տնտեսական է, այլ զուտ քաղաքական, քանի որ եկեղեցին իրենց հարձակումից պաշտպանելու ցանկացած փորձ վարչախումբը հիվանդագին է ընդունում։
ՔՊ-ն չի էլ թաքցնում իր նպատակները, բայց գործընթացը ներկայացնում է այսպես` «ՀԷՑ-ը խլելու ենք, տանք ժողովրդին»: Իրենք ունեն փոքրաթիվ ընտրազանգված եւ աշխատում են միայն այդ ուղղությամբ, այն կազմում է ընտրողների 10-15 տոկոսը։
Հնարավոր է՝ այդ զանգվածը դա կուլ տա, չնայած իրենց մոտ էլ է հիմա մեծ հիասթափություն, որովհետեւ 7 տարի է՝ սրանք իշխանության են, նախկինների թալանն էին հետ բերում, կերակրում էին դրանով, բայց մինչ այսօր ոչինչ չեն արել, կամ էլ ենթադրյալ թալանը դրել են իրենց գրպանը:Ինչ վերաբերում է հակաեկեղեցական արշավին, հարկ է հիշել, որ նույնիսկ խորհրդային տարիներին ոստիկաններին արգելված էր զինված մտնել Մայր Աթոռի տարածք. պարտավոր էին զենքը հանձնել:
Շաբաթներ առաջ առաջին անգամ հատվեց այս մի կարմիր գիծն էլ, ու զինված մարդիկ ներխուժեցին Մայր Աթոռ: Սա ամոթալի երեւույթ է»:

Բաց մի թողեք
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն պետք է, բայց պիտի մի բան հասկանալ
Պետությունների շահերը, նույնիսկ եթե նրանք վաղեմի բարեկամներ են, միշտ չէ որ համընկնում են
Փաշինյանի թեզի հիմնական խնդիրը