Մենք բարձր ենք գնահատում Հարավային Կովկասում կայունություն ապահովելու Հայաստանի ջանքերը, մասնավորապես՝ Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում շարունակական ներգրավվածությունը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։
Այս մասին գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը:
Հաճելի է Ձեզ կրկին տեսնել Բրյուսելում, սիրելի՛ Նիկոլ Փաշինյան։ Դուք ցույց տվեցիք Հայաստանի խորը նվիրվածությունը խաղաղությանը և կայունությանը, գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Մեր կապերն ավելի սերտ են, քան երբևէ, Եվրամիության Դիմացկունության և աճի ծրագիրը ռազմավարական ներդրում է Հայաստանի ապագայի մեջ»,-գրել է նա:








Բաց մի թողեք
ՊՆ-ում նշանակումներ են կատարվել
Բարձրանում է ՀՀ միջազգային հեղինակությունը. վարչապետը խոսել է աշխարհում Հայաստանի նոր դիրքավորման մասին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի հետ. Լուսանկար