Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի վարչակազմը հայտարարել է, որ տեղյակ չէ Հայաստանի տարածքով միջանցքը կառավարելու ԱՄՆ մտադրության մասին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգձգվող վեճի մասին, տեսականորեն հնարավոր էր համարել Ադրբեջանից Սյունիքի մարզով դեպի Նախիջևան ճանապարհը ամերիկյան կառավարմանը հանձնելը։
«Մենք տեղյակ չենք դրանից, ոչինչ չենք կարող մեկնաբանել», -հայտարարել են Էրդողանի վարչակազմում:
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ի պատասխան հայտարարել է, որ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում. Հայաստանը չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը:

Բաց մի թողեք
Ալիևը ծանր է տարել ԱՄՆ պետական դեպարտամենտի պարզաբանումը
Ալիևը Բայրամովին ներդնում է Պուտինի տակ, «հարգանքի» տուրք է
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում