Հուլիսի 15-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ-Վարդաղբյուր գյուղերի բաժանարար հատվածում՝ վագոն-տնակի մոտ, տղամարդու կախված դի կա:
Քրեական ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Հովհաննես Գ.-ի դին վագոն տնակի կողային հատվածում երկաթե խողովակից կախված վիճակում:
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մահացածը Շիրակի մարզի կաթի գործարաններից մեկում էր աշխատում որպես կաթ հավաքող, և նրան կցված էր կաթի ավտոմեքենա:
Առավոտյան, երբ գործընկերները տեսել են, որ նա ուշանում է, սկսել են փնտրել նրան, ապա հայտնաբերել են նշված վայրում:

Բաց մի թողեք
Արտառոց դեպք՝ Կոտայքում, 3-ամյա երեխան խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը
Հերթական ողբերգական դեպքը, «Ֆայրբերդ»-ի գործարանում կռունկի դիտաշտարակից աշխատակիցը վայր է ընկել
Միլենա Պետրոսյանի ինքնասպան եղած ամուսնու քրոջ նոր բացահայտումները․ Լուսանկար