Եվրամիությունը զգուշացրել է Վրաստանի իշխանություններին, որ Բրյուսելի կողմից առաջ քաշված մի շարք պայմանները չկատարելու՝ մասնավորաբար բողոքի ակցիաների դատապարտված մասնակիցներին ազատ չարձակելու դեպքում, երկիրը կարող է զրկվել ԵՄ երկրների հետ ազատ վիզային ռեժիմից։
Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
Նրա խոսքով՝ այսօր արդեն համապատասխան պաշտոնական նամակը կուղարկվի վրացական իշխանություններին։
«Ազատության» վրացական ծառայության տեղեկություններով՝ Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի ազատ ռեժիմի գործողությունը կարող է սառեցվել հոկտեմբերին։

Բաց մի թողեք
Եվրոպական անվտանգություն չի լինի առանց Թուրքիայի․ Մեւլյութ Չավուշօղլու
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ