2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունն աճել է մինչև 11 միլիարդ 933 միլիոն դոլար, ինչը 12.7 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։
Այս տվյալները հայտնել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat), որի համաձայն` արտահանումը կազմել է 3 միլիարդ 234 միլիոն դոլար, ինչը 13.7 տոկոսով ավելի է նախորդ տարվա 6 ամսվա վիճակագրության համեմատ, իսկ ներմուծումն աճել է 12.4 տոկոսով՝ հասնելով 8 միլիարդ 699 միլիոն դոլարի։
2025 թվականի հունվար-հունիս ամիսներին բացասական առևտրային հաշվեկշիռը կազմել է 5 միլիարդ 465 միլիոն դոլար, որը կազմում է արտաքին առևտրի շրջանառության 45.8 տոկոսը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հունիսին արտահանումն աճել է 10.2 տոկոսով՝ հասնելով 639 միլիոն դոլարի, իսկ ներմուծումն աճել է աննշան՝ 0.8 տոկոսով, հասնելով 1 միլիարդ 373 միլիոն դոլարի։

Բաց մի թողեք
Ֆրանսիան խոստանում է իրականացնել անվտանգության «լայնածավալ» գործողություն՝ ներգրավելով զինված ուժերին՝ կապված հանգստյան օրերին սպասվող բողոքի ցույցերի հետ
Փարիզում թալանված խանութի տերը՝ հարձակման զոհ. «10 տարվա աշխատանքս ավերված է, երեք օր է՝ չեմ քնել»
TRIPP-ի հարցը հասավ խորհրդարան