Եթե փորձենք 2018-ից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունից, կառավարությունից, շրջապատից դուրս մղված անձանց թվարկել, ապա մի ահռելի ցանկ կստացվի:
Հրապարակ թերթը գրել է․ 2018-ի ապրիլին նրա հետ քայլածներից, կառավարության եւ խորհրդարանի առաջին կազմից դուրս մղված մարդիկ շատ-շատ են: Պարզ է, որ մի մասին ինքն է հեռացրել, մյուսներն իրենք են դուրս եկել: Այժմ նրա կողքին մնացածների մեջ էլ մեծ թվով հիասթափված ու օտարված մարդիկ կան, որոնք հանուն փողի կամ հալածանքների չենթարկվելու վախից մնում են:
Մի բան պարզ է, որ այդ խայտաբղետ զանգվածին, որն այս տարիներին եղել է, անցել է կամ դեռ կա իշխանության մեջ, ոչ մի գաղափար, սկզբունքների ու հայացքների ընդհանրություն չի միավորել ու չի միավորում: Միավորում է միայն իշխանության մնալու փափագը: 2018-ին այս ուժի առաջնորդն անգամ խոստովանում էր դա` ասելով, որ «իզմ»-եր, այսինքն` հայացքներ իրենք չունեն:
Եվ խոսքն անգամ ոչ թե դասական հայացքների, կենսափիլիսոփայության, աշխարհընկալման մասին էր, այլ շատ ավելի տարրական բաների:
Ասենք` Արցախը Հայաստա՞ն է, թե՞ ոչ, Արարատը հայկական սուրբ սա՞րն է, թե՞ ոչ, մեր երկրի սահմանները պե՞տք է պաշտպանենք, թե՞ կարող ենք դրանց պաշտպանությունն «արտապատվիրակել» ինչ-որ օտար կազմակերպության, հայկական բանակ պե՞տք է լինի, թե՞ կարող ենք սահմանապահների սահմանափակ ջոկատներով յոլա գնալ` մանավանդ որ չկրակելու հրահանգ է տրված զինվորներին:
Թուրքիան ցեղասպա՞ն պետություն է, թե՞ սիրելի հարեւան: Ամուլսարը պե՞տք է շահագործվի, թե՞ պետք է հրաժարվել այդ ծրագրից: Ընտրությունների քվեները կեղծե՞լն է վատ, թե՞ ընտրություններից հետո ընտրված համայնքապետերին կալանավորելը: Ի պաշտպանություն Եկեղեցու ասված խո՞սքն է ավելի վտանգավոր, թե՞ Փաշինյանին ուղիղ քննադատելը:
Բաց մի թողեք
Մուշեղ Շուշանյանի համար կրկին ազատազրկում են պահանջում․ Լուսանկար
Գլխիվայր շրջված տրամաբանություն
Ում է նոր ուժում տեսնում Սամվել Կարապետյանը