Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Վաշինգտոնին խոստացել է վճռական պատասխան տալ, եթե ԱՄՆ-ի և Եվրամիության միջև առևտրային պատերազմը սրվի։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։
«Ամերիկյան կառավարությունը չպետք է թերագնահատի մեր պատրաստակամությունը՝ նմանատիպ միջոցառումներով արձագանքելու չափազանց բարձր մաքսատուրքերին», – ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։
Ըստ նրա՝ ԵՄ-ն պատրաստ է դրան, բայց շարունակում է հույս ունենալ հակամարտությունը լուծել բանակցությունների միջոցով։ Կանցլերի խոսքով՝ Գերմանիան այդ նպատակով մշտական կապի մեջ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։

Բաց մի թողեք
Կարևոր իրադարձություն. Ջորջիա Մելոնիի աջակողմյան կառավարությունը դառնում է Իտալիայի ամենաերկարատև կառավարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր
Զայրույթ՝ մալթացի մագնատը արդարացվեց լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության մեջ
Պեդրո Սանչեսի Սեուտայի ճգնաժամը շատ ավելի է սրվել