ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
«2005թ․-ին Երևանի կրկեսը վաճառվեց «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող կազմակերպությանը։ Այդ ժամանակից ի վեր խումբը Ռուսաստանում և Հայաստանում իրականացրել է միլիարդավոր դոլարների ներդրումային նախագծեր՝ կառուցելով տասնյակ առևտրի կենտրոններ, բնակելի թաղամասեր, հյուրանոցներ և էներգետիկ օբյեկտներ։
Ըստ տարբեր աղբյուրների՝ «Տաշիր»-ը շուրջ 2.5 միլիոն քմ կառուցապատման ծավալով մտնում է Ռուսաստանի խոշորագույն կառուցապատողների եռյակի մեջ։ Այս ամենին զուգահեռ՝ Երևանի կրկեսը մինչ օրս մնում է չվերաբացված։ Շինարարության ավարտի և կրկեսի վերագործարկման ժամկետները բազմիցս հետաձգվել են։ Արդյունքում՝ վաճառքից շուրջ 20 տարի անց Երևանը զրկված է մշտապես գործող կրկես ունենալու հնարավորությունից։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ վերոնշյալ ընկերությունների խմբի և դրա «մեծն բարերար» սեփականատիրոջ սոցիալական պատասխանատվության իրական մակարդակի մասին»։

Բաց մի թողեք
Կասեցվել է «ԱԼՖԱ-ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՓԲԸ-ի արտադրանքի իրացումը. «ՖԼԵՇ»-ը շուրջ 28 մլն դրամով կտուգանվի. Լուսանկար
Լատվիան հերքեց․ ՀՀ-ից ներմուծման արգելանք չկա
Ռուսական յուրաքանչյուր նոր արգելքի գինը կրկին վճարելու է Հայաստանի հարկատուն