Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Նադիա Կալվինյոի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում՝ Եվրոպական ներդրումային բանկի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել «Հայաստան – Դիմակայուն Սյունիք ծրագիր» ֆինանսական համաձայնագրի ստորագրման արարողությունը:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Համաձայնագիրը ստորագրել են Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան: 50 մլն եվրո ծավալի վարկային համաձայնագրով նախատեսված ծրագիրը նպաստելու է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի շարունակական զարգացմանը և ուղղված է լինելու մարզի տնտեսական զարգացմանը և ենթակառուցվածքների բարելավմանը ջրամատակարարման, առողջապահության և կրթության ոլորտներում:
Ծրագիրն այդ թվում կնպաստի Սյունիքի մարզում բնակություն հաստատած տեղահանված անձանց և ընդունող համայնքների կարիքների բավարարմանը և արժանապատիվ կենսապայմանների ապահովմանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջոցառման ընթացքում հանդես է եկել ողջույնի խոսքով, կարևորել են «Դիմակայուն Սյունիք» շրջանակային վարկային համաձայնագրի ստորագրումը և շնորհակալություն է հայտնել ԵՆԲ գործընկերներին համաձայնագրի նախապատրաստման ուղղությամբ կատարված աշխատանքների համար՝ մաղթելով այս կարևոր ծրագրի արդյունավետ իրագործում։
«Հայաստանի կառավարության և Բանկի միջև համագործակցությունը գալիս է ամրապնդելու այս օրերին ավելի ինտենսիվ փուլ մտած Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությունը և ընդլայնվող գործընկերության օրակարգը, որոնք հիմված են կայուն զարգացման, տնտեսական աճի և տարածաշրջանի դիմակայունությունն ավելացնելու համընդհանուր մոտեցումների վրա»,-նշել է Մհեր Գրիգորյանը:
Լյուքսեմբուրգ կատարած այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Նադիա Կալվինյոի և փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԵՆԲ հետ համագործակցության զարգացման հեռանկարները և համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը:
![]()

Բաց մի թողեք
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում