«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում ներկայացրել է իրենց կողմից ձևավորվող նոր քաղաքական ուժի դեմ օգտագործվող իշխանական 3 հիմնական ֆեյք․
«Առաջին ֆեյք միջոցը լինելու է այն, որ Ռուսասատանն ուղարկել է Սամվել Կարապետյանին, որպեսզի այստեղ ռուսական ազդեցություն տարածի»,- ասում է Կարապետյանը՝ հայտնելով, որ անցնող 7 տարիների ընթացքում ՌԴ ներուժւ ՀՀ տնտեսության մեջ շատացել է։ «Երկրորդ ֆեյքը նախկինների հետ առնչությունն է: Երկրի բոլոր ղեկավարները ցանկություն են հայտնել աշխատել հայկական Սփյուռքի կարկառուն ներկայացուցիչների հետ, մեծ ներդրողների հետ: Սամվել Կարապետյանը ևս հրավիրվել է նոր ներդրումներ անելու:
Այդտեղ ստեղծվել են հարաբերություններ աշխատանքային և փոխադարձ հարգանքի վրա հիմնված՝ հայրենիքի ղեկավարի և հայրենիքում ներդրում անող գործարարի միջև: Այս հարաբերությունները հարգալից են, սակայն անցած ճանապարհներն ունեն տարբերություններ: Մեր բոլոր իշխանություններն ունեցել են մեկ խնդիր՝ քաղաքականացրել են պետական կառավարումը»,- ասում է Կարապետյանը՝ ներկայացնելով 3-րդ ֆեյքը․ «3-րդ ֆեյքի մասին կուզենայի ասել, ավելի շատ ֆեյք չէ՝ մանիպուլյացիա է։ Շվեյցարիայում մեր երկրի ղեկավարը հայտարարել է, որ պետք է Սփյուռքը Հայաստանին աջակցող ինստիտուտ էլ չլինի: Նույն էլ, ասում է, որ Հայաստանը Սփյուռքին աջակցող ինստիտուտ չպետք է լինի: Սփյուռքն ամեն տարի Հայաստանին ուղարկում է 5 մլրդ դոլար: Դա մեր ՀՆԱ-ի 20-25 տոկոսի չափ է»:

Բաց մի թողեք
Ո՞րն է մեր տարբերությունը այլ ուժերից. Նարեկ Կարապետյան․ Տեսանյութ
Որ իմ լռությունից էլ կարող են վախենալ, ինձ համար բացահայտում էր. Տեսանյութ
Ես ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին․ Ծառուկյան