«Իշխանական ՔՊ-ի պատգամավորները օրը սկսում են «Ժողովուրդ» օրաթերթի ընթերցանությամբ` պարտադիր պայմանով, որ պետք է իրենց սոցհարթակներում վիրավորական արտահայտություններով թիրախավորեն լրատվամիջոցին:
Երեկ էլ բացառություն չէր. «առավոտյան մարմնամարզությունն» արվել է որոշ ՔՊ-ականների կողմից, ընդհուպ «Մահվան նախարարի, որը եթեր մտավ, իր «վարժություններն» արեց:
Այս թեմայի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել մի հարց, որպեսզի մեր ընթերցողների համար տարընկալում չլինի: Սյունիքով ավտոճանապարհ տրամադրելու թեման իսկապես քաղաքական ժողովի օրակարգային հարց չի եղել. այդ փակ ժողովի օրակարգին ու մանրամասներին անդրադարձել էինք՝ https://armlur.am/1487414/:
ՔՊ-ական մեր աղբյուրների հետ երեկ եւս խոսեցինք, նրանք շարունակում են պնդել, որ Գորիսում մինչ ժողովի մեկնարկը` նախորդ օրը, առավել նեղ խմբով Նիկոլ Փաշինյանը կարճ քննարկել է Սյունիքի միջանցքի հարցը` ասելով, որ չի տալու ավտոճանապարհ, որը կլինի ՀՀ-ի վերահսկողությունից եւ իրավազորությունից դուրս:
Պնդում ենք, որ Փաշինյանն իր թիմակիցներին ասել է դա, խոստովանել է նաեւ այն, որ Խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր պատկերացումներն ու պլանները չեն իրականանում, քանի որ Ադրբեջանը չի համաձայնում առաջարկվող պայմաններին:
Այնպես որ, առաջարկում ենք ՔՊ-ական ստատուսագիրներին շարունակել նույն ակտիվությամբ ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթ, սակայն թիրախավորելուց առաջ հիշե՛ք, որ մեր հրապարակումները միշտ ճիշտ են, եւ հիմար վիճակում դուք եք հայտնվում արդեն շուրջ 8 տարի: Քանի՞ տարի է եւս անհրաժեշտ, որ հասկանաք»։
Բաց մի թողեք
Իջևանի նախկին քաղաքապետն ու որդին ձերբակալվել են, որովհետև ժամանակին մասնակցել են Ոսկեպարի ցույցին
Պատերազմ ազգային ու հոգևոր հենասյուներին. այս արշավը հենց Եկեղեցու դեմ ուղղված հարձակում է
Սպառնացել է ոստիկանապետին