Irakanum.am-ի տեղեկություններով` օրերս ամուսնալուծվել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և Մարիամ Մարգարյանը։
Նրանք դիմել են Արդարադատության նախարարության ՔԿԱԳ կենտրոն և հայտնել ամուսնալուծվելու իրենց ցանկության մասին։ Եվ, օրենքի համաձայն, նրանց տրվել է մի քանի ամիս ժամանակ, որպեսզի գործընթացն ավարտին հասցվի։
Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ով հաստատեց ամուսնալուծվելու մասին լուրը` նշելով, որ շատ է ցավում տեղի ունեցածի համար։
Ալեն Սիմոնյանը նաև հայտնեց, որ այս թեմայով այլևս մեկնաբանություն տալ չի ցանկանում` խնդրելով լրատվամիջոցներին այլևս չանդրադառնալ այս անձնական հարցին։
Մեր տեղեկություններով` Ալեն Սիմոնյանի և Մարիամ Մարգարյանի ամուսնալուծության գործընթացը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ։


Բաց մի թողեք
Պրոֆեսոր Ալեքսանդր Մալայան․ բժիշկ, ով մարդկանց վերադարձնում էր ոչ միայն տեսողությունը, այլև կյանքի լույսը
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. Տեսանյութ