Մանդելան պայքարել է Հարավային Աֆրիկայում ապարտեիդի դաժան համակարգի դեմ՝ որպես քաղաքական ակտիվիստ, բանտարկյալ, իսկ ավելի ուշ՝ որպես երկրի առաջին դեմոկրատական ճանապարհով ընտրված առաջնորդ: Նա հիշեցնում է մեզ, որ փոփոխությունների համար պայքարելը միշտ չէ, որ հեշտ է, և պահանջում է տեսլական, կարեկցանք և տոկունություն:
Հուլիսի 18-ը Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահի` Նելսոն Մանդելայի միջազգային օրն է: Նա 27 տարի անցկացրել է բանտում, իսկ ազատվելուց ու նախագահ դառնբալուց հետո այնքան մարդասիրություն է դրսևորել, որ իր ժամանակի բանտապետին պաշտոն է տվել։
Ահա և նրա մտքերից․ «Ազատ լինելու համար պետք է ոչ միայն դեն նետել շղթաները, այլև հարգել և ազատության հնարավորություն տալ ուրիշներին: Ես պայքարել եմ սպիտակների իշխանության դեմ, պայքարել եմ նաև սևերի իշխանության դեմ: Իմ իդեալն է ազատ, ժողովրդավարական հասարակության ստեղծումը, որտեղ բոլոր մարդիկ ապրում են ներդաշնակ, և որտեղ բոլորն ունեն հավասար հնարավորություններ: Դա այն իդեալն է, հանուն որի ես ապրում եմ: Եվ եթե պետք լինի, հանուն նրա ես պատրաստ եմ մեռնելու»:
Կրթությունն ամենահզոր զենքն է, որի օգնությամբ հնարավոր է փոխել աշխարհը:
Արժեքների մասին․ Մեր կյանքում կարևոր է ոչ այնքան մեր սեփական գոյության փաստը, որքան այն ամեն դրականը, որ մենք կարող ենք տալ մարդկանց. հենց այդ փաստն էլ որոշիչ ու կարևոր է դարձնում մեր կյանքը:
Ժամանակի մասին․ Ես երբեք չեմ մտածում իզուր կորցրած ժամանակի մասին: Ես պարզապես իրականացնում եմ ծրագիր, որովհետև այն կա: Այն նախատեսված է հենց ինձ համար:
Երբեք չհանձնվելու մասին․Ամենամեծ արժանիքը երբեք չընկնելու մեջ չէ, այլ ամեն անգամ ընկնելուց հետո վերստին բարձրանալու մեջ:
Գրելու մասին․ Լավ գրելաոճը հիշեցնում է մեր կյանքի ամենաերջանիկ պահերի մասին, մեր արյանն ու մեր հոգուն փոխանցում է ազնիվ գաղափարներ, այն կարող է ողբերգությունը փոխակերպել հույսի հաղթանակի:
Բնավորության մասին․ Զարգանալու ճանապարհին մենք պետք է դասեր քաղենք ինչպես դրական, այնպես էլ բացասական փորձից:
Համբերության և համառության մասին․ Յուրաքանչյուր բարձունք նվաճելուց հետո մարդը կարծում է, որ դեռ էլի գագաթներ ունի հաղթահարելու: Նման պահերին ես մնում եմ նույն տեղում, որպեսզի հանգստանամ, որպեսզի վայելեմ փառավոր հեռանկարը, որպեսզի ետ նայեմ իմ անցած ճանապարհին: Բայց այս ամենի համար ես ունեմ ընդամենը մի պահ, որովհետև ազատությունը մենք ձեռք ենք բերում պատասխանատվության արդյունքում, և ես չեմ համարձակվում կանգ առնել, որովհետև իմ երկար ուղին դեռ չի ավարտվել:
Լեզվի մասին․ Առանց լեզվի մենք չենք կարող խոսել ու հասկանալ մարդկանց, ոչ մեկը չի կարող հուսալ ու ձգտել, ընկալել իր պատմությունը, գնահատել իր պոեզիան և վայելել երգեր:
Քաջության մասին․ Քաջությունը վախի բացակայությունը չէ: Քաջությունն ինքն իր նկատմամբ եղած հաղթանակն է: Քաջ մարդը նա չէ, ով չի վախենում, այլ նա, ով հաղթահարել է իր վախը:
Նախագահության մասին․ Իմ երկրում դու սկզբում հայտնվում ես ճաղավանդակների ետևում ու հետո նոր միայն դառնում նախագահ:
Բաց մի թողեք
Կանխատեսվում է նորմայից բարձր 3-6 աստիճան․ Ազիզյան
Արեւելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել. Լուսանկար
Հայաստանում տոնում են Վարդավառը