22/07/2025

Թրամփը Զելենսկուն հարցրել է՝ «կարո՞ղ եք հարվածել Մոսկվային»․ Financial Times

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հրայր Թամրազյանը։

Ըստ Financial Times-ի, նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 4-ին՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից մեկ օր անց, զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և հարցրել՝ «Կարո՞ղ եք հարվածել Մոսկվային։ Իսկ Սանկտ Պետերբուրգին․․․»։

Զելենսկին, ըստ պարբերականի աղբյուրների, պատասխանել է. «Իհարկե կարող ենք, եթե զենք տրամադրեք»։

Թրամփը խոսել է նաև ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ATACMS և Tomahawk տեսակի հեռահար հրթիռներ տրամադրելու հնարավորության մասին՝ երրորդ կողմերի միջոցով, շրջանցելով Կոնգրեսի ուղիղ հաստատումը։

Հուլիսի 15-ին, երբ այս թեման հրապարակավ քննարկվեց, Թրամփը հերքեց, թե աջակցում է նման գործողություններին։

«Ո՛չ, նա չպետք է թիրախավորի Մոսկվան», ասել է Թրամփը լրագրողներին։

Թրամփի այս հեռախոսազանգը նշան է քաղաքական կուրսի փոփոխության․ խաղաղության միջնորդությունից դեպի հնարավոր ուժային ճնշում։

Նրա նպատակը կարող է լինել՝ սրել իրավիճակը, որպեսզի հասնի դեէսկալացիայի՝ ստիպելով Մոսկվային վերադառնալ բանակցային սեղան։

Եթե ԱՄՆ-ն Ուկրաինային փոխանցի ATACMS կամ Tomahawk տեսակի հրթիռներ, սա կարող է արմատապես փոխել իրավիճակը և բարձրացնել միջուկային լարվածության ռիսկերը։

Եզրակացություն՝ Թրամփը մասնավոր զրույցում Զելենսկուն հորդորել է մտածել Ռուսաստանի խորքերին հարվածելու հնարավորության մասին՝ հրապարակավ հայտարարելով, թե նման թիրախավորումնեը անընդունելի են։

Պաշտոնական Վաշինգտոնը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։