Հուլիսի 20-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կատովսկու փողոցի տներից մեկից խոշոր չափի գումար են գողացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 67-ամյա Ազիզ Բ․-ն հայտնել է, որ նույն օրը նկատել է, որ իր մահացած ամուսնու որդին՝ ազգությամբ թուրք՝ Իռֆան Հանչեբը, նշված հասցեից գողացել է իր 2 մլն 400 հազար դրամ և 500 ԱՄՆ դոլար գումարները և նույն օրը ժամը 15։00-ին ուղևորվել է դեպի մաքսատուն։

Բաց մի թողեք
«88» սուպերմարկետների վերաբերյալ առայժմ նոր քրեական վարույթ չկա․ այն նախաձեռնվել է փետրվարին
Ներկայացել են ոստիկանության, ԱԱԾ-ի, ԿԲ-ի աշխատակիցներ, 59 քաղաքացուց գումար հափշտակել. գործը դատարանում է
Ձերբակալվածներ կան, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք․ ՀԿԿ