Նիկոլ Փաշինյանի ազդարարված արշավանքն ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի այլևս դուրս է եկել փաստացի իրականացման փուլ։
Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Հայ Եկեղեցու դեմ այս արշավը պարզագրված է իր էությամբ։ Սա ոչ թե բարեփոխում է, այլ՝ ժխտում։ Սա ոչ թե ազատագրում է, այլ՝ օտարում։ Դա ազդարարել ու գլխավորում է այն անձը, ով տարիներ շարունակ կեղծ լիբերալ արժեքների քողի ներքո պայքար է մղում մեր արմատների, մեր պատմության, մեր սրբությունների դեմ՝ հանուն սեփական գոյությունը փրկելու ու երկարաձգելու, իսկ խորը բովանդակային իմաստով` հանուն արմատախիլ անելու մեր հոգևոր վերջին պատվարն ու պատմական հիշողության ամենավերջին շերտը։
Սա պատերազմ է մեր ինքնության դեմ։ Եվ ամենավտանգավորը հենց այն է, որ այդ պատերազմն ընթանում է մեր լռության պայմաններում։ Իսկ երբ մենք լռում ենք, նրանք քանդում են։ Երբ մենք անտարբեր ենք, նրանք հանձնում են` փշրելով ու հիմնահատակ անելով մեր վերջին ամրոցները։ Երբ մենք չենք դիմադրում, նրանք որոշում են մեր փոխարեն՝ թե ով ենք մենք, ինչի համար է մեր գոյութունը, և արդյոք արժանի՞ ենք ընդհանրապես շարունակվելու։
Ո’վ հավատավոր հայ ժողովուրդ, ժամանակն է գիտակցել՝ սա մեր վերջի սցենարն է։ Սա այն պահն է, երբ հանրային ու ժողովրդական լռությունը հավասարազոր է հաշտության՝ սեփական կորստի հետ։ Սա այն կետն է, երբ պայքարից հրաժարված ազգը հիշեցնում է արդեն ապրելուց հրաժարված հիվանդի, որը որոշել է մեռնել՝ առանց վերջին անգամ պայքարելու։
Բայց արդյո՞ք դու իրավունք ունես դավաճանել քո ապագա սերունդներին, արդյո՞ք իրավունք ունես մեռնելու։ Ո´չ, քո հավատքի, քո հիշողության, քո ազգի անունից դու պարտավոր ես կանգնել, պաշտպանել ու չթողնել, որ աղանդավորական ոհմակը ու նրա ուղեղների ձևափոխման գործակալները վերացնեն քո հոգևոր վերջին ամրոցը։
Ոտքի կանգնիր, ով հայ ժողովուրդ. սա վերջն է»։

Բաց մի թողեք
Փաշինյանի ռեժիմը գործում է Բաքվի ռեժիմի ձեռագրով` ֆիզիկական բռնnւթյան է ենթարկում այլախոհներին, կանանց, երիտասարդ աղջիկներին. Մարիաննա Ղահրամանյան
Ընտրություններից առաջ եկեք մի քանի կարևոր քաղաքական հարցեր քննարկենք․ Տեսանյութ
Մի խորհրդանիշ, որը ես օգտագործել էի սեր արտահայտելու համար, օգտագործվում է քաղաքական նպատակներով