Մոսկվայում ձերբակալվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող ադրբեջանական հանցավոր խումբ:
Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները:
Նշվում է, որ հանցագործները տրամադրել են աշխատանքային կեղծ թույլտվություններ և պատրաստել միգրացիոն կեղծ քարտեր։
«Իրավապահ մարմինների աշխատակիցները կասեցրել են Մոսկվայում հազարից ավելի միգրանտների անօրինական օրինականացնող կազմակերպված հանցավոր խմբի գործունեությունը և վերացրել են կեղծ միգրացիոն փաստաթղթեր պատրաստող լաբորատորիաներ»,- հայտնում է Ռուսաստանի գվարդիայի մամուլի ծառայությունը։
Նախնական գնահատականներով՝ խումբն ստացել է առնվազն երկու միլիոն ռուբլի եկամուտ։
Ձերբակալվել են Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Ադրբեջանի 4 քաղաքացի: Նրանք մեղավոր են ճանաչվել և դատապարտվել 2-5 տարվա ազատազրկման: Պատիժը կրելու են ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում:
Իրավապահ մարմինների աշխատակիցները ոչնչացրել են ստորգետնյա երկու լաբորատորիա, որտեղ պատրաստվել են կեղծ փաստաթղթեր։ Առգրավվել են սարքավորումներ, հաճախորդների տվյալների բազաներ, միգրացիոն քարտեր, տարբեր կազմակերպությունների կնիքներ, Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիների անձնագրեր և անօրինական գործունեությունը հաստատող այլ ապացույցներ:

Բաց մի թողեք
Ով էր ներկայացնում Վրաստանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում
ԱՄՆ-ում կոչ են արել թույլատրել կործանիչների վաճառքն Ադրբեջանին
Տամբովի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով կյանքից հեռացել է Wildberries-ի յոթ աշխատակից. Լուսանկար