02/06/2026

EU – Armenia

Այսօր ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Վահե Ղալումյանի ծնունդը կնշեն նորաբաց «Ադանա» ռեստորանում

Այսօր ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պատրաստվում են գնալ Արարատի մարզ՝ պատգամավոր Վահե Ղալումյանի ծննդյան արարողությանը մասնակցելու։

Նրանք միջոցառումն անցկացնելու են նորաբաց «Ադանա» ռեստորանում։

Ուսումնասիրելով Փաշինյանի քավորի՝ ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի հաշվետու տարվա հայտարարագիրը` նկատում ենք, որ նա ունի 5 անշարժ գույք՝ 2 բնակարան, 3 հողամաս։ Վերջիներս տարվա վերջ պահպանվել են։

Ղալումյանն իր կողմից տվյալ տարվա ընթացքում 90 օրից ավելի փաստացի տիրապետվող հողամասի մասին տեղեկություն է լրացրել հայտարարագրում։ Հողամասը գտնվում է Տավուշի մարզում։

Նրա բանկային հաշիվներից մեկի մնացորդը 50 հազար դրամից դարձել է 9 հազար 400 դրամ, մյուսը՝ 495 հազար դրամից 2 մլն 485 հազար դրամ։

Նրա հաշվետու տարվա եկամուտը կազմել է 15 մլն 87 հազար դրամ, որից 12 մլն 166 հազար դրամը աշխատանքի վարձատվության գումարն է։

Հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Ղալումյանի վարկի մայր գումարի չափը կազմել է 26 մլն 487 դրամ։

Հիշեցնենք, որ Վահե Ղալումյանն օրեր առաջ ԱԺ-ում ծեծկռտուք հրահրողներից մեկն էր։

Ավելի ուշ պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հրավիրված է, սակայն իր վաղեմի բարեկամի, կուսակցի տարեդարձին չի գնացել:

Իջևանից մեզ պատմեցին, որ Փաշինյանն այս պահին գտնվում է «Գետահովիտ ռեզորթ» հանգստյան գոտում, եւ դա է պատճառը, որ ողջ Իջևան-Նոյեմբերյան մայրուղու երկայնքով ոստիկաններ են կանգնած, քաղաքի մուտքն ու ելքը հսկողության տակ է: