28/10/2025

Անհամբեր սպասում ենք մեր փոխշահավետ համագործակցությանը․ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Ազգային օրվա կապակցությամբ։

Համապատասխան շնորհավորանքն ԱԳ նախարարությունը տարածել է X-ի իր միկրոբլոգում։

«Ջերմ շնորհավորանքներ ու լավագույն մաղթանքներն ենք հղում Բելգիային՝ Ազգային օրվա կապակցությամբ։

Հայաստանը բարձր է գնահատում Բելգիայի հետ իր բարեկամական հարաբերությունները և անհամբեր սպասում է մեր փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանը, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում»:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դը Վեվերին Ազգային տոնի առթիվ: Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։

Գոհունակությամբ եմ վերհիշում այս տարի մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Ձեզ հետ ունեցած հանդիպումը։

Լիահույս եմ, որ համատեղ գործուն ջանքերով նոր լիցք կհաղորդենք մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը՝ փոխշահավետ համագործակցու­թյան շրջանակը հարստացնելով ռազմավարական նոր ուղղություններով։

Բարձր եմ գնահատում միջազգային հարթակներում մեր երկրների փոխգործակցությունը և ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Բելգիայի ցուցաբերած շարու­նակական աջակցությունը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Բելգիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։