ՀԷՑ-ը խլելու գործընթացի առաջին քայլն արդեն արվել է՝ Ռոմանոս Պետրոսյանին ուրբաթ օրը նշանակեցին էլեկտրական ցանցերի նոր ժամանակավոր կառավարիչ։ Այսօր պետք է լինի նրա առաջին աշխատանքային օրը ՀԷՑ-ում։
Ռոմանոս Պետրոսյանը ներկայացել է ՀԷՑ, թեև նրան այնտեղ չեն պատրաստվում կարմիր գորգով կամ ծաղիկներով դիմավորել, բայց ասացին՝ ենթադրվում է, որ պետք է այսօր գա, հետևաբար այդքանով նրան սպասում են։
Բայց արարողակարգային որևէ բան նախատեսված չէ Ռոմանոս Պետրոսյանի այցի համար, ինքն էլ չի բարեհաճել որևէ կապ հաստատել ՀԷՑ աշխատակազմի հետ ու նրանց հայտնել, թե երբ է պատրաստվում այցելել իր նոր աշխատավայր։
Համենայնդեպս, սպասում են, որ այսօր օրվա ընթացքում Ռոմանոսը, հավանաբար, կայցելի այս իշխանությունների կողմից կողմից դեռևս ոչ ամբողջությամբ խլված ՀԷՑ։
«Իմ լիազորությունները սահմանված են մի շարք օրենքներով, այդ թվում նաև ոլորտը կարգավորող մարմնի մասին օրենքով, «Էներգետիկայի մասին» օրենքով, ՓԲԸ–ների մասին օրենքով։ Ես որպես ՀԷՑ ՓԲԸ–ի ժամանակավոր կառավարիչ, իմ լիազորությունները իրականացնելու եմ օրենքով վերապահված լիազորությունների, իրավասությունների շրջանակներում՝ Հանուն Հայաստանի և նրա քաղաքացիների»։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը․ «Այսօր իմ այս ժամին աշխատանքի գալը պայմանավորված է Արդարադատության նախարարության պետռեգիստրի գործակալությունում փաստաթղթերի գրանցման գործընթացի հետ, քանի որ ՀԾԿՀ նախագահի որոշումով նշանակվելով ժամանակավոր կառավարիչ, որոշումն ուժի մեջ է մտել ծանուցման պահից, սակայն իմ լիազորությունները լիարժեք իրականացնելու համար ինձ անհրաժեշտ էր նաև այդ որոշումից բխող լիազորությունները գրանցել նաև ԱՆ պետռեգիստրի գործակալությունում, ինչը այս առավոտ արդեն տեղի է ունեցել։ Բոլոր փաստաթղթերը ձեռքիս ես ներկայացել եմ ՀԷՑ՝ ստանձնելու իմ լիազորությունները»,- ասաց նա՝ հավելելով, որ նման պաշտոնյաների համար աշխատաժամանակը նորմավորված չէ, կարող է այսօր աշխատել մինչև երեկոյան ժամը 23-ը, այսինքն 12 ժամ»։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի որոշմամբ, Ռոմանոս Պետրոսյանը պաշտոնապես նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Այսօր նա առաջին անգամ այցելեց ընկերության կենտրոնական գրասենյակ՝ ուղեկցվելով մի խումբ մասնագետներով։
Լրագրողների հարցին՝ արդյոք իրեն ուղեկցող անձինք ապահովում են նրա անվտանգությունը, Պետրոսյանը պատասխանեց, որ անվտանգության աշխատակիցներ չունի։ Նրա խոսքով՝ այդ մարդիկ իր թիմակիցներն են, ովքեր տարբեր ոլորտների մասնագետներ են և պետք է աջակցեն իրեն ընթացիկ գործընթացում։
Նրա խոսքով՝ իր լիազորությունները հստակ սահմանված են մի շարք օրենսդրական ակտերով՝ ներառյալ էներգետիկ ոլորտը կարգավորող օրենքներով։ Որպես ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ՝ Պետրոսյանը պատրաստվում է գործել ՀՀ օրենսդրության շրջանակում՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և քաղաքացիների։
Պետրոսյանը նաև բացատրեց, որ պաշտոնապես աշխատանքի անցնելը հնարավոր է դարձել միայն այն պահից, երբ պետական ռեգիստրի գործակալությունում ավարտվել է համապատասխան փաստաթղթերի գրանցման գործընթացը։ Նա նշել է, որ այսօր վաղ առավոտյան գրանցման բոլոր ընթացակարգերն ավարտվել են, և ինքը փաստացի ներկայացել է ՀԷՑ՝ իր լիազորությունները լիարժեք իրականացնելու նպատակով։
Ահա, թե ինչպես են դիմավորել նրան՝ ստորև տեսանյութում․






Բաց մի թողեք
120 փրկարար, կամավորներն ու գյուղի բնակիչները որոնում են կորած 3-ամյա Տիգրանին. Լուսանկար
Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը նշանակվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ․ Լուսանկար
Գարեգին Միսկարյանը դադարեցնում է իր անդամակացությունը «Նժար» շարժմանը