1995 թվական, ուղիղ 30 տարի առաջ:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինը Կարապետյան եղբայրներին հրավիրել էր Մայր Աթոռ:
Պիտի քննարկվեին Տաշիրում կառուցվող Սուրբ Սարգիս եկեղեցու շինարարության ընթացքը, աշխատանքների հետ կապված խնդիրները: Վեհափառը խանդավառված էր այս 30-34 տարեկան երիտասարդների պատրաստակամությամբ՝ սատար կանգնելու Հայ Եկեղեցուն՝ իրենց ուժերի ներածին չափով:
Եվ ահա տարիների հետ այդ ուժերը բազմապատկվեցին և ավելի մեծ նպաստ բերեցին հայ ժողովրդին և հայ հոգևոր կյանքին: Իսկ այս լուսանկարն էլ որպես պատմական հուշ ավելացավ Կարապետյան եղբայրների ընտանեկան ալբոմում:
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդի էջից
Բաց մի թողեք
Իմ հետ գալը և խաղալը Հայաստանից լուրջ չի ընդունվի իմ կողմից. դա իմ համար փակ էտապ է. Արոնյան
Հուլիսի 26-ի աստղագուշակ․ Ավելի լավ է բարդ գործերը հետաձգել
Օգոստոսի 1-ից QR կոդով մեկերթ տոմսի թղթային տարբերակը դուրս կգա շրջանառությունից