ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով ձերբակալված անձը կալանավորվել է:
Այս մասին տեղեկությունը հայտնել են Քննչական կոմիտեից:
Կալանավորվածը Սասուն Առուշանյանն է։
Ավելի վաղ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ 27 տարի անց բացահայտվել է Խորխոռունու սպանությունը:
Ըստ հաղորդագրության՝ ձեռք բերված փաստերի հիման վրա պարզվել է, Ս.Ա.-ն (Սասուն Առուշանյան), Հ.Ն.-ն (Հրայր Նարիմանյան) և Ա.Ա.-ն (Արմեն Առաքելյան) 1998 թվականի դեկտեմբերի 10-ին շահադիտական դրդումներով, Ս.Ա.-ի կազմակերպմամբ և համակատարմամբ իրականացրել են ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք են բերել և պահել հրազեն։
Բաց մի թողեք
Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ «սալյարկայի գործը» նորից դատարանում է` իմպիչմենթի ֆոնին
Լրագրող Հակոբ Կարապետյանին բռնության ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ և իրականացվում է նախաքննություն
65-ամյա տանտերը պատշգամբում դանակnվ հարվածներ է հասցրել իր փեսային․ ինչ է հայտնի