Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է, որ ԱՄՆ այցելելիս այնտեղ գտնվելու ժամկետը սահմանվում է Մաքսային և սահմանային պաշտպանության ծառայողի կողմից՝ երկիր մուտք գործելու պահին։
Դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը հավելել է, որ այդ ժամկետը կապ չունի վիզայի գործողության ժամկետի հետ։
«ԱՄՆ-ում գտնվելու ժամկետը ճշտել կարող եք ցանկացած պահի՝ բացելով I-94 ձևը (դաշտ՝ admit until date) i94.cbp.dhs.gov էջում»,- ասվում է հայտարարության մեջ։

Բաց մի թողեք
Հայաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը Երևանի գործն է. Օվերչուկ
Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Շիրակի և Լոռու մարզերում