Այս 7-ամյա ընթացքը պետք է շատ ուսանելի դաս դառնար մեր հասարակության` ընտրողների համար: Նախ, պետք է դաս քաղեին բոլոր նրանք, ովքեր 2018-ին ասում էին․ «Սերժին մերժեցինք` ձեւը սովորեցինք: Եթե Նիկոլը լավ վարչապետ չլինի, կազատենք, նորին կբերենք»:
Հրապարակ թերթը գրել է․ Այդ մարդիկ պետք է հասկանան, որ իշխանության բերելը գուցեեւ հեշտ է, բայց «ճանապարհելն» է շատ բարդ, մանավանդ, որ եկածն արդեն իշխանական լծակներ է տնօրինում, հանրային եկամուտների բաշխման գլխին է կանգնած, նրանից մեծ թվով մարդիկ են կախված, որոնք պատրաստ են հանուն իրենց եկամտի անգամ Սատանային ծառայել:
Այնպես որ, ազգովի որոշում կայացնել եւ վարչապետին հեռացնել երբեք չի ստացվի: Բայց հատկապես պետք է հետեւություններ անեն նրանք, ովքեր չեն գիտակցել, թե ինչքան վտանգավոր է երկրի ղեկին անկանխատեսելի, անհավասարակշիռ, պահի ազդեցությամբ որոշումներ կայացնող, կառավարման հմտություններին չտիրապետող, իր էմոցիաները պետական շահից վեր դասող մարդուն կարգելը:
Նա կարող է ոչ միայն անձնական թշնամիների հալածանքը դարձնել գերնպատակ, ոչ միայն գիտելիքներով, փորձով, հմտություններով, արժեքային համակարգով իրեն զիջող մարդկանց բերել իշխանության, ոչ միայն պետության համար վնասակար, անգամ` կործանարար որոշումներ կայացնել, այլեւ պարզապես չգիտակցել իր քայլերի հետեւանքները: Կարող է ուղղակի չկողմնորոշվել, թե որն է ճիշտ, որը` սխալ: Կարող է իրեն Հիսուս եւ առաքյալ պատկերացնել ու մարդկային ճակատագրեր որոշելու առաքելություն ստանձնել:
Կարող է պատերազմ հայտարարել հարեւան պետությանը կամ սեփական եկեղեցուն: Կարող է անգամ հրահանգել, որ արեւը ծագի ոչ թե արեւելքից, այլ՝ արեւմուտքից, իսկ օրը ոչ թե 24 ժամից կազմված լինի, այլ, ասենք` 28: Մենք հիմա ապրում ենք այդպիսի ժամանակներում:
Բաց մի թողեք
Նախարարություններում թիվ 1 ռեժիմ է. ամեն վայրկյան կարող է շուտափույթ հավաքի հրահանգ լինել
«Ով էլ խոսի՜ կրթության մասին». Դպրոցի տնօրենը ինտերնետի գաղտնաբառը դրել է նիկոլփաշինյան․ Մխիթարյան
ԵՊՀ դեկանին ինչ է ասել ԿԳՄՍ նախարարը