Այսօր՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 3 մետր բարձրությունից հայտնվել Սևանա լճում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխել են «Սևան» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ավտոմեքենան լճից դուրս բերելու համար դեպքի վայր պետք է ժամանի հատուկ տեխնիկա՝ վերամբարձ կռունկով:


Բաց մի թողեք
Ճամբարակում բшխվել են «Nissan Note»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրшվորներ․ Լուսանկար
Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում տեղի ունեցած վթшրի մասնակից «ՊԱԶ» ավտոբուսը սպասարկում էր Արթիկ-Երևան երթուղին․ մանրամասներ․ Լուսանկար
Կառավարության մոտ նստացույց անող ընտանիքի անդամները տեղափոխվել են Մարալիկի սոցբնակարան