Այսօր կայանալու է ՈՒԵՖԱ Կոնֆեդերացիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի հերթական հանդիպումը՝ հայկական «Արարատ-Արմենիա» եւ ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժ» ակումբների միջեւ։
Հանդիպումը ժամը 20․00-ին է, Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում։ Մուտքն ազատ է՝ անվճար տոմսերով, որոնք կարելի է ձեռք բերել հանդիպումից 2 ժամ առաջ՝ մարզադաշտի մուտքի մոտ։
Քանի որ «Արարատ-Արմենիան» պատկանում է Կարապատյանների «Տաշիր Գրուպին», մենք տեղեկացանք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում շատ անհանգիստ են, որ միջազգային խաղի ժամանակ երկրպագուները կամ ակումբի անդամները կարող են ինչ որ ակցիա կազմակերպել` ի պաշտպանությունը ապօրինաբար հետապնդվող Սամվել Կարապետյանի, որը մեկ ամսից ավելի է գտնվում է ԱԱԾ կալանավայրում:

Բաց մի թողեք
Ռուսաստանի Հյուսիսային Կերայից «քառասուն բալիստիկ հրթիռ և արձակման վեց կայան է ստացել»
Արևմուտքը մեջքով կշրջվի Հայաստանին, հենց որ այն դադարի հետաքրքրություն ներկայացնել որպես Ռուսաստանի դեմ հարվածող խոյ․ Մեդվեդեւ
Բաքվում մեծ ակնկալիքներ ունեն հայ-ադրբեջանական առևտրաշրջանառությունից