«Էլեկտրաէներգիայի գինը բարձրացնողը կամ իջեցնողը Կարապետյանները չեն, դա սխալ եզրույթ է, որ օգտագործում եք, հանձնաժողովն է որոշում, բայց հիմա վա՞տ է, որ չենք թանկացնում»:
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Կարապետյաններն իրենց միջոցների հաշվին զսպել են սակագնի բարձրացումը, հիմա ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ու Մեսրոպյանն ակնակրկում են սակագնի բարձրացման մասին։
ՄԵսրոպյանը ճշտել է, որ ինքը որևէ բան չի ակնարկում. «Դուք տեսական հարց եք տալիս, ես ձեզ պարտավոր եմ ճշմարտությունն ասել տեսական հարթության մեջ: Ես չեմ ակնարկում, որ սակագին կբարձրանա:Այդ հարցն ունի երկու պատասխան՝ այո, կարող է բարձրանալ և ոչ, չի բարձրանա: Երբ տարվա վերջում Հանձնաժողովը սակագների վերահաշվարկի պրոցեսը սկսում է, այդ ժամանակ է պարզ լինում սակագինը կբարձրանա՞, թե չի բարձրանա: Օդի մեջ մերկապարանոց հայտարարություններ չենք կարող անել»:

Բաց մի թողեք
Հնդկաստանը մերժել է ԱՄՆ-ին, կհամագործակցի ԵՄ-ի հետ. Լուսանկար
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է. Տեսանյութ
Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել. Տեսանյութ, Լուսանկար