Մեքենայից կատարված գողության մասին հուլիսի 8-ին ահազանգ է ստացվել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին:
ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ քաղաքացին հայտնել է, որ հուլիսի 7-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնի հետնամասում կայանված «Աուդիի» սրահից գողացել են երկու նոթբուք՝ պատճառելով 2 միլիոն դրամի վնաս։
«Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների և Պարեկային ծառայության Երևան քաղաքի վարչության գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 22-ին նշված գողությունը կատարելու կասկածանքով Երևանի Լենինգրադյան փողոցում հայտնաբերվել և «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով հանդերձ Մալաթիայի բաժին է տարվել օտարերկրյա քաղաքացի 41-ամյա մի տղամարդ:
Նա հայտնել է, որ գողությունն ինքն է կատարել:
«Ռենջ Ռովերը» տեղափոխվել է Մալաթիայի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
41-ամյա օտարերկրացին կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրության մեջ:






Բաց մի թողեք
Ռուբեն Մխիթարյանն այսօր ազատ է արձակվելու
Դատախազությունը նորից Գևորգ Կոստանյանին և Վահագն Հարությունյանին արտահանձնելու միջնորդություն է ուղարկելու ՌԴ
Երեկ բանկից ավազակային հարձակմամբ հափշտակություն կատարած անձն արդեն լքել է ՀՀ տարածքը