Նախօրեին Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն արեց՝ մանրամասնելով Վեհարանն «ազատագրելու» իր ծրագիրը, համաձայն որի՝ Վեհափառին հեռացնելուց հետո ոչ թե նոր կաթողիկոս կընտրեն, այլ տեղապահ կնշանակեն, եւ կաթողիկոս չի ընտրվի այնքան ժամանակ, «քանի դեռ «Կանոնագիրք հայոց»-ի հիման վրա չհաստատվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագիրքը»։
Հրապարակ թերթը գրել է․ Փաշինյանը նաեւ նկարագրել էր, թե ովքեր կարող են մասնակցել «Վեհարանը վեհի» շարժմանը՝ պետք է լինեն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետեւորդներ (մկրտված լինեն), գոնե մեկ անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացած լինեն Աստվածաշունչը, վերջին 5 տարում գոնե մեկ անգամ պահած լինեն Մեծ պահքը, ամեն օր աղոթեն եւ այլն։
Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը վստահ է, որ թե՛ Վեհափառին Վեհարանից հանելու, թե՛ նոր կաթողիկոսական ընտրություններ նախաձեռնելու իր ծրագիրը Փաշինյանը չի հաջողելու։ «Վտանգն այստեղ որն է, ինքն ասում է` դու վատ կաթողիկոս ես, գնա, թող ուրիշը գա, գալիս է մեկ ուրիշը, նրան էլ ասում է` դու անօրինական ես ընտրվել, որովհետեւ քեզնից առաջ ընտրված կաթողիկոս է եղել, դու էլ գնա, թող ուրիշը գա։ Սա նշանակում է եկեղեցին` Աստծո տունը, որտեղ Քրիստոս է բնակվում, վերածել ավազակների որջի: Մի առիթով ասել եմ, որ եկեղեցու վրա հայ մարդը չի գնա, կգնան միայն գենետիկ այլասերվածություն ունեցող կենդանիները, որոնք պարսկական, արաբական, սելջուկ-թուրքական արշավանքների բռնաբարված սերունդների ժառանգներն են: Իր նպատակն այլ է, ու քանի որ ինքն էլ է այլ սերուցք, իսկ մենք գիտենք, որ օտարականները միշտ պայքարել են եկեղեցու դեմ, նրա նպատակն էլ Աստծո, եկեղեցու դեմ պայքարելն է, եւ այստեղ կաթողիկոսի հարցը չէ»,- ասում է Տեր Ահարոնն ու անդրադառնում Փաշինյանի առաջ քաշած բարեվարքության ստուգումներին:
«Իսկ եթե բարեվարքության հարց է դնում, ես կուզեմ, որ ազգը նախ իր եւ իր ընտանիքի բարեվարքությունը ստուգի, այդ բարեվարքությա՞մբ ինքն Արցախը տվեց թուրքին կամ Սյունիքի, Վայոց Ձորի եւ Արարատի ստրատեգիական կետերը հանձնեց թշնամուն, հիմա ինքը բարեվարքությա՞մբ է ղեկավարում Հայաստանը: Այստեղ են ասում՝ գողն է ամենից բարձր գոռում` բռնեք գողին, դրա համար է Հիսուսն ասում` թող առաջին քարը գցի նա, ով արդար է: Նորից եմ կրկնում՝ սա կաթողիկոսի հարցը չէ, իր պայքարն Աստծո տան դեմ է` եկեղեցու: Այդ շարժումն իր մահվան, դժոխք գնալու ճանապարհն է լինելու»:
Փաշինյանը հայտարարել էր` քանի որ ինքն է առաջնորդելու «Վեհարանը վեհի՛» շարժումը, նախ ինքը պիտի համապատասխանի բոլոր չափանիշներին։ «Ու քանի որ հայտարարել եմ, որ առաջնորդելու եմ «Վեհարանը վեհի՛» շարժումը, ուրեմն համապատասխանում եմ այդ չափանիշներին»,- կարճ ձեւակերպել էր նա։
«Հիսուսն ասում է` մարդկանց հենց իրենց գործերից կճանաչեք, հիմա երբ նայում ենք սրա ու իր արած գործերին, ի՞նչ ենք տեսնում…, շատ եմ ասել՝ եթե թուրքը լիներ Հայաստանի ղեկավար, մի՞թե նույնը չէր անի: Թող հասարակությունը բացի իր գիրքը, կարդա ու հասկանա՝ այսօր ով է եկել իշխանության: Բայց մի բան էլ ասեմ․ թեկուզ նրա ռեյտինգը 7-8 տոկոս է, բայց էլի ունի 25-30 տոկոս ձայն, որովհետեւ մոտ 320 հազար աղանդավոր կա մեր երկրում, մի քանի հազար այլասերվածներ, սորոսականներ, որին եթե գումարում ես նաեւ վարչական ռեսուրսը, այդ ձայնն ապահովված է: Այնպես որ, ինքն իր հույսը միշտ դրել է սատանայի ու սատանայի զավակների վրա, եւ եթե հայ մարդը չգնա ընտրության, ինքն էլի անցած է: Սատանան վախենում է միայն համախմբումից` ազգի, ընտանիքի, իսկ մեր Եկեղեցին համախմբող ուժ է, ու հիմա ինքը պայքարում է այդ հզոր ուժի դեմ, որը հային հայ է պահել, եւ որը չկարողանա վաղը ազգին համախմբել»,- նկատում է հոգեւոր հայրը:
Նախնական տեղեկություններով՝ Փաշինյանը եկեղեցի ներխուժման օր է սահմանել շաբաթ օրը, երբ Գարեգին Բ-ն պատարագ կմատուցի հուլիսի 27-ի Պայծառակերպության տոնին ընդառաջ, ընդ որում՝ այս ընթացքում մի քանի անգամ այդ օրը փոխել է: Այս առնչությամբ Տեր Ահարոնը նկատում է, որ սա հատուկ մարտավարություն է. «Սովետը երբ քանդվեց, մարդիկ դժվար էին ապրում, ու այնպես էր, որ շաքարավազը պետք է թանկանար, մարդկանց մեջ նախօրոք շրջանառում էին այդ լուրը, որ պեսոկը թանկանալու է։ Մարդիկ նախ սկսում էին խոսել դրա մասին, հետո հոգեբանորեն պատրաստվում էին դրան, ու երբ պեսոկը թանկանում էր, այլեւս որեւէ սթրես չկար: Նույնը՝ այս պարագայում․ այս տեսակ լուրերով ժողովրդին փորձում են հարմարեցնել այդ մտքին, որ եթե ինչ-որ մի օր դա արվի, ոչ մեկի զարմանքն ու զայրույթն այլեւս չհարուցի, այլ կերպ ասած` ազգի զգոնությունն ուզում են բթացնել։ Հիմա ինքը դա է անում, բայց ես ուզում եմ հավատալ, որ մեր հայրենակիցները չեն տրվի այս սադրանքներին եւ թույլ չեն տա սատանայապաշտների մուտքը իրենց տեսակը պահպանած սուրբ եկեղեցի, եւ սատանայի գլուխը կջարդվի այդտեղ: Սրանով ինքը մարդկանց զգոնությունն է ուզում ջարդել, ասում է` այսօր եմ գնալու, մարդիկ գնում հավաքվում են, ինքը չի գնում, հենց տեսավ զգոնությունը թուլացավ, նոր կգնա»։ Տեր Ահարոնը զգոնություն է մաղթում մեր ազգին, որպեսզի թույլ չտա նման բան:
«Այս առիթով մի առակ պատմեմ. մի մարդ լավ ընտանիք ու մի ձի է ունենում, օրերից մի օր օձը խայթում է ձիուն, ու ձին սատկում է։ Մարդը կատաղած դուրս է գալիս, որ գնա օձին սատկացնի, բայց ճանապարհին 2 ոսկի է տեսնում, դա վերցնում է եւ ուրախ գալիս տուն: Կարճ ժամանակ հետո օձը խայթում է կնոջը, սա հուղարկավորությունից հետո բարկացած գնում է օձին սպանելու, բայց ճանապարհին 8 ոսկի է տեսնում, դարձյալ վերցնում է եւ ուրախ գալիս տուն: Ի վերջո, օձը երեխային է խայթում։ Սրանից հետո ավելի վճռական է որոշում մարդը, որ օձին պետք է սատկացնի, բայց նորից 10 ոսկի է գտնում ու գալիս տուն: Ամենավերջում արդեն օձը նաեւ իրեն է խայթում, ու ինքն այդ ոսկիների մոտ մեռնում է: Եթե հանուն փողի մարդիկ իրենց սրբությունները կարող են զիջել, ուրեմն թող իմանան, որ օձի խայթոցից մի օր կընկնեն»:
Բաց մի թողեք
Չորս երեխաների մայրը մահացել է Ուիգմորում վիրահատությունից հետո
Իմ ամուսինն աղանդավոր չէ, կարող եմ կոնտակտները տալ՝ ինքը Ձեզ կբացատրի, բայց զգույշ եղեք՝ քարոզ չանի․ Ավանեսյան
Եթե հետապնդումը քաղաքական չլիներ՝ Սրբազանը վաղուց ազատության մեջ կլիներ