ՀԷՑ-ի կառավարիչ «գործուղված» Ռոմանոս Պետրոսյանը բավականին մեծ չափի աշխատավարձ է ստանալու. խոսքը մոտ 10 միլիոն դրամի մասին է, որը նա պետք է ստանա յուրաքանչյուր ամիս։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀԷՑ-ը «գրաված» Ռոմանոս Պետրոսյանին` պարզելու համար, թե որքանով է իրական տեղեկությունը: «Աշխատավարձիս դրույքաչափը շատ ավելի քիչ է, քան ձեր նշած թիվը։ Ես նաեւ հրաժարվելու եմ ընկերության միջոցներից պարգեւավճարներ ստանալու հնարավորությունից, ինչը վաղուց ընդունված նորմ է եղել բարձր ղեկավարության համար։
Ինձ հետ պարգեւավճարներ չեն ստանա նաեւ մյուս բարձրաստիճան ղեկավարները, որոնք նշանակվել են իմ կողմից, կամ կշարունակեն գործել իմ ղեկավարությամբ», – մեզ փոխանցեց Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ դեռևս հուլիսի 9-ին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, թե ինչ ունեցվածք է հայտարարագրել Ռոմանոս Պետրոսյանը:
Մինչեւ 2018 թվականը նա ունեցել է 2001 թվականին ձեռք բերված բնակարան եւ 2014 թվականին ձեռք բերված հողամաս, որոնք գտնվում են Կոտայքի մարզում։ 2019 թվականին` հեղափոխությունից մեկ տարի անց, Երեւանի Արաբկիր վարչական շրջանում նա գնել է բնակարան 51 մլն 357 հազար դրամով՝ 133 հազար ԱՄՆ դոլարով: Իսկ արդեն 2023 թվականին Պետրոսյանը գնել է BMW մակնիշի մեքենա 8 մլն դրամ արժողությամբ. մեքենան 2017 թվականի արտադրության է։ ՊՎԾ նախկին պետի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 7 հազար եվրո եւ 7 մլն 420 հազար դրամ։
Ի դեպ, Պետրոսյանը ՊՎԾ պետ դառնալուց հետո 133 հազար դոլարանոց տուն է գնել»։
Բաց մի թողեք
Ողբերգական դեպք․ Երեխա է ջրահեղձ եղել Ազատի ջրամբարում․ Լուսանկար
Չորս երեխաների մայրը մահացել է Ուիգմորում վիրահատությունից հետո
Իմ ամուսինն աղանդավոր չէ, կարող եմ կոնտակտները տալ՝ ինքը Ձեզ կբացատրի, բայց զգույշ եղեք՝ քարոզ չանի․ Ավանեսյան