Ինձ համար նույնքան մերժելի ու զզվելի են բոլոր «պապա» կանչողները, որքան՝ Ռուսաստանից, նույնքան՝ Արեւմուտքից։ Ինձ անհասկանալի են այն փորձագիտական շրջանակները, որոնք շարունակ ասում են՝ «քանի դեռ Նիկոլը ձեռնտու է դրսին, մնալու է», կամ՝ «դեռ չի ավարտել իր գործը, ավարտի՝ նոր գնա»։
Հրապարակ թերթը գրել է․ Նույնքան տհաճ են այն հայտարարությունները, թե «Նիկոլը չեկավ, իրեն բերեցին դրսի ուժերը»։
Այս բոլոր հայտարարությունները սնվում են նույն աղբյուրից․ հայի խեղճությունից, անկարողությունից, իմպոտենտությունից, իր ճակատագիրը կերտելու անընդունակությունից, իր դաժան ճակատագրի հետ հաշտված ստրուկի, ճորտի, հիվանդի գենից։
Նման բան ասողները կարծես բարձր ձայնով բղավեն՝ ես ի վիճակի չեմ ոչինչ անելու, ես միայն կարող եմ ուրիշների հետեւից գնալ, ուրիշների կառուցած երկրում ապրել, ուրիշների հովանու տակ գոյատեւել։
Հենց այս գենն է պատճառը, որ մեր ազգը սփռվել է աշխարհով մեկ, բնակություն հաստատել աշխարհի տարբեր երկրներում, փոխանակ մնային, պայքարեին, փորձեին իրենց երկիրը կառուցել։
Հիմա նույն խեղճ ու թուլամորթ հայ մարդիկ հույսը դրել են Աստծու, ֆորսմաժորի, դրսի «ձյաձյաների» վրա, որոնք կգան եւ կտանեն Նիկոլին, իսկ նրա տեղը մի նորմալ մարդ կդնեն։ Ընդ որում, անգամ այդ մարդուն իրենք չեն տեսնում, չեն աճեցնում, չեն թողնում, որ աճի, հակառակը՝ ամեն ինչ անում են սեւացնելու, ներքեւ քաշելու, նրա ճանապարհին հազար խոչընդոտ հարուցելու համար եւ այդ նորի հետ կհաշտվեն միայն այն դեպքում, երբ այդ գերբնական դրսի ուժը վերջինիս մի անակնկալ օր նստեցնի Հայաստանի կառավարչի աթոռին։
Մեր ընդդիմության, լրատվամիջոցների, փորձագետների միակ խնդիրը պետք է լիներ այս՝ խեղճի ու ստրուկի հոգեբանությունից մարդկանց ազատելը, բայց նրանք միայն խորացնում են դա։
Բաց մի թողեք
Չորս երեխաների մայրը մահացել է Ուիգմորում վիրահատությունից հետո
Իմ ամուսինն աղանդավոր չէ, կարող եմ կոնտակտները տալ՝ ինքը Ձեզ կբացատրի, բայց զգույշ եղեք՝ քարոզ չանի․ Ավանեսյան
Եթե հետապնդումը քաղաքական չլիներ՝ Սրբազանը վաղուց ազատության մեջ կլիներ