Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը.
«Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի համար կարծես թե սկսվել է առայժմ վերջ չունեցող «սև շրջան»։
Ռուսաստանի հասցրած ծանր տնտեսական հարվածներին զուգահեռ, արհեստածին Ադրբեջանից դեպի Եվրոպա արտահանվող նավթի հետ լրջագույն խնդիրը ոչ միայն տնտեսական, այլ նաև վարկանիշային նկատելի խնդիրներ է ստեղծել եվրոպական ծրագրերում այլընտրանքային էներգետիկ մատակարար դիտարկվող Բաքվի բռնապետի համար։
Ինքն էլ չհավատալով, թե ինչ հեշտությամբ կարելի էր տիրանալ հայկական Արցախին, Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը դեռահասի նման կորցնելով գլուխը, խճճվել է Ռուսաստանի, Իրանի, իսկ այժմ էլ Եվրոպայի և նույնիսկ British Petrolium-ի հետ ծագած խնդիրներում՝ նույն այն Եվրոպայի, որը աչք էր փակում բռնապետության վրա, քանզի այն «էներգետիկ այլընտրանք» էր դառնալու Ռուսաստանին»:

Բաց մի թողեք
Երկու դար անց Արաքսը կրկին աշխարհաքաղաքական սահմանագիծ է
Թուրքիան, Հայաստանը․ Հպատակություն, թե՝ համագործակցություն․ սահմանները
Սեպտեմբերի 3-ից անցել է 13 տարի` պատերազմները, կորուստները և ձախողումները