ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ռուսերենով գրառում է արել՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունը:
«Вор должен сидеть в тюрьме, а не фонтанами баловаться!»,- գրել է վարչապետը:
Նշենք՝ հուլիսի 27-ին Գյումրու երգող շատրվաններում միացված է եղել «Доля Воровская երգը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ընդդիմադիր որոշ շրջանակների առանցքային խոսույթն այն է, թե Հայաստանում լարվածություն կա, ապատիա, ատելություն։
«Հիմա նայում եմ Վարդավառի զանգվածային տոնակատարությունների կադրերը ու հարց տալիս ինքս ինձ․ որտե՞ղ է լարվածությունը, ապատիան, ատելությունը։
Փսեվդոէլիտար մի խմբակի ապատիան, լարվածությունը, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին։ 2021–ին ժողովուրդը հավատաց, որ ապագա կա՛, այսօր գիտակցում է, որ ապագան եկել է, ապագան այսօր է։
Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է վարչապետը:






Բաց մի թողեք
Կովկասում խաղաղության գինը և ՀՀ վարչապետի հակազդեցությունը ներսի ու դրսի ճնշումներին. NationalInterest
ԱԺ-ում մեկնարկել է Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանը
Կապանում զինծառայողը մարմնական վնասվածք է ստացել. ՊՆ