Հուլիսի 29-ին՝ ժամը 11:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբ:
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն իր էջում տեղեկացրել է, որ Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է․ «Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի հարակից բնակելի տներ։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»։
Բաց մի թողեք
Նուբարաշենի հոգաբուժարանից փախուստի դիմած երկրորդ բուժառուին չեն գտնում
28-ամյա տնօրենը հոսանքահարվել, հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում ՌԴ քաղաքացի 16-ամյա պատանի է մահացել