Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու նրա եղբայրը՝ Սեյրան Դարբինյանը, 3 մլն դրամ գրավի դիմաց ազատ են արձակվել:
Նրանց նկատմամբ վարչական հսկողություն ու բացակայելու արգելք են սահմանվել:
Այս մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Հակոբյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 23-ին ձերբակալվել էին Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, նրա եղբայրն ու այլ անձինք:
ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
Դատարանի որոշմամբ՝ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ու նրա եղբոր՝ Սեյրան Դարբինյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել:

Բաց մի թողեք
Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 300 մլն դրամ, բանկի 2000 բաժնետոմս, անշարժ գույքեր
Ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը