Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը ուղղակի սպառնալիք է Իրանի ազգային անվտանգությանը և տարածաշրջանային կապերին։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Առաջարկվող «Զանգեզուրի միջանցքը» ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից ղեկավարվող աշխարհաքաղաքական ծրագիր է՝ Իրանի ազգային անվտանգությունն ու ռազմավարական կապերը խաթարելու համար։ Այն նպատակ ունի խզել Իրանի ցամաքային կապերը Կովկասի հետ և ցամաքային շրջափակում սահմանել ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի վրա հարավից»,-ասել է նա։
Իրանը հստակ հայտարարել է, որ դեմ է Զանգեզուրի միջանցքին, քանի որ դա Մեծ Թուրանի ծրագրի մի մասն է։ Այս մասին գրում է «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը՝ հավելելով. ««Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչումը կհարվածի Իրանի տարածքային ամբողջականությանը՝ Իրանական Ադրբեջանը կարող է անջատվել Իրանից և միանալ թուրք-ադրբեջանական տանդեմին։
Բացի այդ, Իրանն այդ միջանցքն ընկալում է որպես Իրանը Կովկասից, Հայաստանից կտրելու հակաիրանական նախագիծ։ Իրանի համար կարևոր է ունենալ ուղիղ կապ Հայաստանի հետ և Հյուսիս-Հարավ միջանցքով՝ ՀՀ-ով ելք ունենալ դեպի Վրաստան ու Սև ծովի նավահանգիստներ:
Իրանի մեսիջը հստակ էր՝ ԱՄՆ-Իսրայել տանդեմն ու նրանց տարածաշրջանային դաշնակիցները՝ Թուրքիա-Ադրբեջան-Փաշինյան եռյակը պատրաստ են կյանքի կոչել «Զանգեզուրի միջանցք» հակառուսական և հակաիրանական նախագիծը»։
Ըստ հեղինակների, Փաշինյանն ու թիմը, հանուն իշխանության, փողի և 2026 թվականին ամեն գնով վերարտադրվելու, պատրաստ են Հայաստանը դարձնել հակառուսական և հակաիրանական պլացդարմ՝ դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով հայոց պետականության ու հայ ժողովրդի անվտանգության համար։
«Եթե Փաշինյանն ու քպական կլանը մնան իշխանության և, ուժայինների վրա հենվելով, կեղծիքներով և ընդդիմադիրներին բանտերը նետելով, 2026 թվականին կարողանան վերարտադրվել, ապա դա հանգեցնելու է հայոց պետականության կորստին ու Հայկական հարցի փակմանը, ինչի մասին երազում են Անկարան և Բաքուն։
ՀՀ-ում ազգային ու պետականամետ ուժերը, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցին, պետք է հասնեն իշխանափոխության. դա արդեն ներքաղաքական հարց չէ, այլ պետության ու հայրենիքի փրկության օրակարգային թիվ մեկ հարց»,-գրում է ալիքն ու հավելում, որ սեփական կամքով թուրքական լոբբին ՀՀ-ում իշխանություն չի զիջելու։
Բաց մի թողեք
Գևորգ Պապոյանը ՆԳ նախարարի արածը փորձում է իրեն վերագրել․ ի՞նչ է բանակցել Արփինե Սարգսյանը վրացական կողմի հետ
Հինգ քայլ՝ իշխանությունը պահելու համար
Հիմա որ սկսել են քիչ կրակել, այդ չկրակած ժամանակ մի քիչ շունչ ենք քաշում