Վաշինգտոնի վարչակազմը ցանկանում է 10 օրվա ընթացքում համաձայնության գալ Ռուսաստանի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում, հակառակ դեպքում կսահմանի ներմուծման մաքսատուրքեր:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ լրագրողների հետ զրույցում։
«Տալիս եմ 10 օր՝ սկսած այսօրվանից»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է կրճատելու վերոնշյալ համաձայնությունների հասնելու համար իր կողմից նախկինում սահմանված 50-օրյա ժամկետը։
«Հակառակ դեպքում մենք կսահմանենք մաքսատուրքեր։ Եվ ես չգիտեմ՝ դա կազդի՞ Ռուսաստանի վրա»,- հավելել է Թրամփը։
Թրամփի խոսքով՝ ռուսական կողմը հավանաբար ցանկանում է շարունակել պատերազմը։

Բաց մի թողեք
«Ամերիկան կրկին կարդացած դարձրեք». Վենետիկի ցուցարարները ԱՄՆ դեսպանին դիմավորեցին բողոքի ցուցանակներով
Ծովային ծառայություններ ռուսական նավթատարների համար
Ինչպես է սննդի առաքումը գործում Ուկրաինայի «սպանության գոտում»