Թուրքիայի ներքին գործերի նախարար Երլիքայան հայտարարել է երկրի քսանվեց նահանգներում Feto «ահաբեկչական կազմակերպության 77 անդամների ձերբակալության» մասին:
Նրանցից 56 –ը կալանավորվել են, 21-ի գործը «դեռևս նախնական դատաքննության փուլում է»: Թուրքական աղբյուրները հայտնում են, որ Feto-ի կալանավորված անդամները «կասկածվում են Թուրքիայի տարբեր վայրերում անտառային հրդեհներ կազմակերպելու մեջ, նրանից առնվազն մեկը խոստովանել է, որ Բուրսայում հրդեհն ինքն է կազմակերպել»:
Թուրքիայում հրդեհների բռնկման և տարածման օրերին Բաքվի լրատվամիջոցները հայտնել են օկուպացված Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Հադրութի և Շուշիի շրջաններում «չոր խոտածածկույթի հրդեհման» դեպքերի մասին:
Դատելով հրդեհների տարածման աշխարհագրությունից, որ Արցախի հարավից ձգվում է մինչև հարավ և հարավ-արևմուտք, միանշանակորեն պարզ է դառնում, որ գործ ունենք կազմակերպված հրդեհումների հետ:
Այս դեպքում կարելի է երկու ենթադրություն անել. կամ Ադրբեջանի իշխանություններն իրենք են կազմակերպել հրդեհները, որպեսզի ավերեն հայկական բնակավայրերը, կամ օկուպացիոն իշխանությունները, ռազմական ոստիկանությունը և հատուկ ծառայությունները Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չեն վերահսկում, այնտեղ գործում են հանցավոր խմբեր:
2016 թվականի «ռազմական հեղաշրջման փորձից» հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը պահանջել է Բաքվից «ջնջել Ֆեթհուլլա Գյուլենի հետքերը», փակվել են տասնյակ ուսումնական և մշակութային հաստատություններ, որոնց գործունեությունը հովանավորում էր Գյուլենը:
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Ադրբեջանի պետական կառավարման համակարգից հարյուրավոր գյուլենականներ են հեռացվել:
Եթե Թուրքիայում հրդեհները կազմակերպել են գյուլենականները, իսկ դրանք ժամանակային առումով և բնույթով համընկնում և համապատասխանում են օկուպացված Արցախի վերջին մի քանի օրերի հրդեհներին, ապա գուցե Բաքվում նույնպես գյուլենականնե՞ր կան, և նրանք էլ Իլհամ Ալիևի դե՞մ են գործում:
Բաց մի թողեք
Թրամփի կինը սիրում է Պուտինին․ Ահա, թե ինչու է նա պաշտպանում ստահակին
Սյունիքի այդ ո՞ր փակ դարպասն է ՀՀ նախագահն ուզում բացված տեսնել, մերօրյա Տեր-Ավետիսը
Նարիշկինի «կոնտորայի» անունից Թրամփին փորձում են հակադարձել