Առանց ավելորդ հույզերի ամրագրում ենք հետևյալ փաստերը։
1. Հստակ տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները տեղեկատվական արշավի նոր փուլ են սկսել՝ նպատակ ունենալով նախապատրաստել Հայաստանի բնակչությանը թուրք-ադրբեջանական տանդեմին հայկական Սյունիքով միջանցք տրամադրելու համար: Հենց` միջանցք, սակայն հարցը առայժմ օդից կախված է Ռուսաստանի և Իրանի դիրքորոշման պատճառով , քանզի ռուսները և իրանցիները կտրականապես դեմ են Հարավային Կովկասում միջանցքային տրամաբանությանը և մասնավորապես Հայաստանի մասնատմանը «զանգեզուրի միջանցքի» պատրվակով:
2. Երկրի բարձրագույն ղեկավարների կողմից առաջ է մղվում երկու թեզ։ Առաջին նարատիվն այն մասին է, որ Սյունիքի դարպասների բացումը (բառացի) երկրի տնտեսական զարգացման հեռանկար է տալու։ Երկրորդ թեզն այն մասին է, որ պետք չէ «ալերգիա» ունենալ «միջանցք» եզրույթի նկատմամբ, ինչը նշանակում է մարդկանց գիտակցության մեջ ներդնել միջանցքային տրամաբանության ընդունելիությունը Սյունիքի ճանապարհի շահագործման պատրվակի ներքո։
3. Թուրք-ադրբեջանական տանդեմին (նույնիսկ կեղծ ամերիկյան կամ եվրոպական լոգիստիկ ընկերությունների միջոցով) միջանցքի ելք/մուտքի վերահսկման հնարավոր փոխանցումը (արտապատվիրակում) նշանակում է կորցնել Հայաստանի ինքնիշխանությունը Հայաստանի հարավի նկատմամբ:
4. Հայաստանի ինքնիշխանության կորստի փաստացի սպառնալիքը կեղծ ներկայացվում է որպես գործընթաց, որը չի խախտում Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը: Ինչը բացարձակ սուտ է և նման է մի իրավիճակի, երբ ձեր սեփական տան անցուդարձը դուք չեք վերահսկում, սակայն ԺԵԿ- ի աշխատողը ձեզ համոզում է, որ եթե նույնիսկ ձեր տան միջանցքով ինչ որ անհասկանալի ագրեսիվ մարդիկ են անցնում, միևնույն է’ այդ տունը ձերն է «թղթով»:
5. Հայաստանում թուրքական լոբբինգի ներկայացուցիչների կողմից բացարձակապես կեղծ թեզ է նետվում տեղեկատվական դաշտ այն մասին, որ միջանցքը իբր պահանջում է Ռուսաստանը։ Իհարկե, թուրքական շահերը սպասարկողները լրիվ ապուշ չեն (չնայած համաձայն իրենց վերջին հայտարարությունների դա այդքան այդպես էլ չի), բայց ինչ կպատասխանեն այն փաստին, որ Ռուսաստանի համար անիմաստ է միջանցք պահանջել Հայաստանից, քանի որ դա սպառնում է Ռուսաստանի ազգային շահերին Հյուսիսային Կովկասում և Միջին Ասիայում:
6. Հակառուսական հիստերիայի նոր փուլ է սկսվում, որը նախաձեռնվում է Հայաստանում ամենաբարձրագույն մակարդակով։ Այսինքն, Ռուսաստանին և Իրանին միջանցքը պետք չի, միջանցքի անհրաժեշտության մասին խոսում են կամ թուրքերը, կամ եվրոպացիները, կամ ադրբեջանցիները, կամ ամերիկացիները, սա հստակ ֆիսքսենք։ Սակայն հայկական ազգանուններով թուրքական հինգերորդ շարասյան ներկայացուցիչները պնդում են ուղիղ հակառակը: Սրանք փաստեր են, իսկ հետևությունները թողնում ենք Ձեզ։ Միանգամից ընդգծեմ, որ Հայաստանի ապաշրջափակումը անհրաժեշտ է և խիստ կարևոր, բայց միայն Հայաստանի լիակատար սահմանային և մաքսային վերահսկողության ներքո։ Մնացած տարբերակները խիստ վտանգավոր են:
Արման Աբովյան
Բաց մի թողեք
Այսօր Բագրատ Սրբազանը առանձնացման մեջ է, այս բանտարկության ընթացքում կստեղծի հավերժական ինչ-որ գործ. Լիդյա Մանթաշյան
Ակնհայտ է, որ միջանցքի հանձնման գործընթաց է սկսվել. Սարգսյան
Սա ոչ թե անձնական ապրում է, այլ քաղաքացիական մերժում․ Անանյան